ԱՀԱՐՈՆ ԼԵՎՈՆՅԱՆ

Հիմնադիր, գործադիր տնօրեն

Ահարոն Լևոնյանը հարուստ գործառնական փորձ ունեցող ղեկավար է ֆինանսական, բանկային, ֆինտեխ և թվային փոխակերպման ոլորտում: 


Ահարոնը Էֆ Էլ Քոնսալթինգ ընկերության ֆինանսական ծառայությունների ղեկավարն է, համակարգում է ֆինանսական խորհրդատվական բիզնեսը։ Եղել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և նորարարությունների հանձնաժողովի նախագահը։ Ահարոնը գլխավորել է Բանկի թվայնացման հիմնարար փոփոխությունները և հաջողությամբ նախաձեռնել ֆինտեխ ստարտափ, որի նպատակն է թվայնացնել ներդրումային մանրածախ բրոկերային ծառայությունները: Ահարոն Լևոնյանը հանդիսացել է Իդրամ թվային դրամապանակի ներդրող և Յուփեյ ընկերության խորհրդի նախագահը։

 

Ակադեմիական փորձը ներառում է դասախոսական աշխատանքը ՀՖՀՀ, ՀԱՀ և ՀՊՏՀ-ում։ Ահարոնն ունի տնտեսագիտության թեկնածուի գիտակ  ան աստիճան, մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանից և Լոնդոնի բիզնես դպրոցից։ Ամերիկյան բանկերի ասոցիացիայի Ստոնիեր բարձրագույն բանկային դպրոցի շրջանավարտ է։