SUPERRA

ՊԱՐԶ, ԱՐԱԳ, ՀԱՍԱՆԵԼԻ

 

Մեզ հետ Ձեր երազանքներն իրականանալի են։

 

ՊԱՐԶ - Շնորհիվ պարզեցված ծրագրի, SUPERRA-ն հասանելի է բոլորին անկախ փորձից և ներդրումներ կատարելու հմտություններից։

 

ԱՐԱԳ - SUPERRA-ում հաշվի բացումը և գործարքների իրականացումը կատարվում է առանց տևական սպասումների՝ թույլ տալով Ձեզ կատարել ներդրումներ արագ և արդյունավետ:

 

ՀԱՍԱՆԵԼԻSUPERRA-ի 24/7 հասանելիությունը թվային հարթակում հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին դառնալ ֆինանսական աշխարհի մի մասը առանց բանկ կամ ներդրումային ընկերություն այցելելու։

Ներբեռնել SUPERRA բջջային հավելվածը

SUPERRA խնայողությունների կառավարման հավելվածը հասանելի է

App Store-ում և Google Play-ում:

 

 

Իմանալ ավելին

 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս մուտք գործել SUPERRA

SUPERRA հավելվածի 5 առավելությունները

 

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչի՞ համար է նախատեսված SUPERRA հավելվածը։

SUPERRA-ն խնայողությունների կառավարման համար նախատեսված հավելված է։ Հավելվածը հնարավորություն է տալիս խնայողությունները ներդնել պետական և/կամ կորպորատիվ պարտատոմսերում, կատարել պարտատոմսերի առք ու վաճառքի գործարքներ առանց բանկ այցելելու, հետևել ներդրումային պորտֆելին ամբողջապես թվային միջավայրում։

Ինչպե՞ս ներբեռնել SUPERRA հավելվածը։

SUPERRA հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։

Ինչու՞ օգտվել SUPERRA հավելվածից։

SUPERRA հավելվածը հնարավորություն է տալիս ծանոթանալ շուկայում առկա պարտատոմսերին, կառավարել խնայողությունները առանց բանկ այցելելու։ Հավելվածը պարզ է և հասանելի բոլորի համար՝ անկախ 
 ոլորտում ունեցած փորձառությունից։

Ինչպե՞ս օգտվել SUPERRA հավելվածից։

SUPERRA հավելվածը ակտիվացնելու համար անհրաժեշտ է գրանցվել հավելվածում՝ լրացնելով և հաստատելով հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Մինչ գործարքներ կատարելը անհրաժեշտ է բացել հաշիվ՝ անցնելով հաշվի բացման գործընթացը առանց բանկ այցելելու։

Ի՞նչ է անհրաժեշտ SUPERRA հավելվածում գործարք իրականացնելու համար։

SUPERRA հավելվածում գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է բացել հաշիվ և համալրել այն, ինչն իրականացվում է րոպեների ընթացքում ամբողջությամբ առցանց։

Ավելին →

Թարմացման ամսաթիվ՝ 25/09/2024 12:05:00