Մարքեթինգի և վաճառքի ավագ մասնագետ

28 Փետրվարի 2025

   Հասցե՝ ք.Երևան, Խորենացի 15, Elite Plaza բիզնես կենտրոն                        Աշխատանքի տեսակ՝ ամբողջ դրույք

 

                                            

Աշխատանքի նկարագրություն

Ցանկանու՞մ եք ստեղծել ազդեցիկ մարքեթինգային արշավներ և ձեր կրեատիվ ռազմավարությամբ նպաստել վաճառքի աճին։ Եթե այո, ապա մենք փնտրում ենք հենց Ձեզ, ով կմիանա մեր թիմին որպես մարքեթինգի և վաճառքի ավագ մասնագետ։

 

 

Ո՞վ ենք մենք

Ֆիդո Ինվեսթը ՀՀ Կենտրոնակա Բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որի նպատակն է բարձրագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իր SUPERRA բջջային հավելվածի միջոցով ամբողջությամբ թվայնացնել և պարզեցնել խնայողությունների կառավարումը՝ ներդրումները հասանելի դարձնելով բոլորին։

 

 

Աշխատանքային պարտականություններ

♦ Ստեղծել և իրականացնել մարքեթինգային ռազմավարական արշավներ ընկերության հայտնիության և լիդերի գեներացման համար,

♦ Ուսումնասիրել շուկայում գործող թրենդները ռազմավարության բարելավման նպատակով,

♦ Ստեղծել ընկերության ռազմավարությանը համապատասխան կոնտենտ տարբեր սոցիալական ցանցերի զարգացման համար (Facebook, Instagram, LinkedIn, և այլն),

♦ Համագործակցել թիմի հետ վաճառքի բարելավման հնարավորությունների հայտնաբերման և իրագործման նպատակով,

♦ Հանդես գալ նորարարական գաղափարներով եւ ռազմավարությամբ վաճառքի ընդլայնման նպատակով,

♦ Մշակել և իրականացնել պրեզենտացիաներ՝ թիրախային հաճախորդների համար,

♦ Տիրապետել մարքեթինգային եւ դիզայնի գործիքներին,

♦ Հետևել արշավների արդյունքների ցուցանիշներին և գնահատել դրանց արդյունավետությունը։

 

 

Պահանջվող հմտություններ

♦ Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ համապատասխան այլ ոլորտում,

♦ Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքի ոլորտում,

♦ Հետաքրքրությունը և գիտելիքները ֆինանսների և ներդրումների ոլորտում կդիտվեն որպես մեծ առավելություն,

♦ Մարքեթինգային գործիքների, CRM համակարգերի և վերլուծական հարթակների գիտելիքներ և հմտություններ,

♦ Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

♦ Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,

♦ Կոնտենտի ստեղծում և կառավարում,

♦ Տվյալների վերլուծություն,

♦ Վաճառքի կանխատեսում և գործընթացի կառավարում,

♦ Հարմարվողականություն շուկայի փոփոխվող դինամիկային:

 

 

Անձնական հմտություններ

♦ Հետաքրքրասեր և եռանդուն,

♦ Գերազանց հաղորդակցման հմտություններ,

♦ Թիմային աշխատանքի ունակություն,

♦ Խնդիրների լուծման յուրօրինակ մոտեցում,

♦ Ժամանակի ճիշտ կառավարում և պարտաճանաչություն,

♦ Բազմաթիվ առաջադրանքներ կատարելու ունակություն։

 

 

Տեսնու՞մ եք Ձեզ Ֆիդո Ինվեսթում, ուրեմն շտապեք լրացնել Ձեր տվյալները և դիմել հաստիքի համար։ Մենք փնտրում ենք հենց Ձեզ։

Դիմել տվյալ հաստիքի համար