Հաճախ տրվող հարցեր
SUPERRA-ն խնայողությունների կառավարման համար նախատեսված հավելված է։ Հավելվածը հնարավորություն է տալիս խնայողությունները ներդնել պետական և/կամ կորպորատիվ պարտատոմսերում, կատարել պարտատոմսերի առք ու վաճառքի գործարքներ առանց բանկ այցելելու, հետևել ներդրումային պորտֆելին ամբողջապես թվային միջավայրում։
SUPERRA հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։
SUPERRA հավելվածը հնարավորություն է տալիս ծանոթանալ շուկայում առկա պարտատոմսերին, կառավարել խնայողությունները առանց բանկ այցելելու։ Հավելվածը պարզ է և հասանելի բոլորի համար՝ անկախ
ոլորտում ունեցած փորձառությունից։
SUPERRA հավելվածը ակտիվացնելու համար անհրաժեշտ է գրանցվել հավելվածում՝ լրացնելով և հաստատելով հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Մինչ գործարքներ կատարելը անհրաժեշտ է բացել հաշիվ՝ անցնելով հաշվի բացման գործընթացը առանց բանկ այցելելու։
SUPERRA հավելվածում գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է բացել հաշիվ և համալրել այն, ինչն իրականացվում է րոպեների ընթացքում ամբողջությամբ առցանց։
Եթե արդեն գրանցվել եք SUPERRA հավելվածում և ցանկանում եք բացել հաշիվ, անհրաժեշտ է պարզապես «Գլխավոր» էջից սեղմել «Բացել հաշիվ» կոճակը և անցնել հաշվի բացման պարզեցված գործընթացը՝ առանց բանկ և ներդրումային ընկերություն այցելելու։
SUPERRA հավելվածում հաշվի բացումից հետո «Գլխավոր» էջում հասանելի կլինի «Համալրում» կոճակը։
Անվնելով «Համալրում» էջ դուք կարող եք հաշիվը համալրել ինչպես բանկային քարտից՝ անմիջապես SUPERRA հավելվածի միջոցով, այնպես էլ, ցանկացած այլ եղանակով՝ պարզապես պատճենելով Ձեր հաշվեհամարի տվյալները (բանկային փոխանցում, վճարային տերմինալներ, կանխիկ մուտքագրում և այլն)։
Արդեն անցել եք «Բացել հաշիվ» և «Համալրում» գործընթացը, պարզապես «Գլխավոր» կամ «Պարտատոմսեր» էջից ընտրում եք Ձեր ներդրումային պահանջներին համապատասխանող պարտատոմսը և հաստատում գնման գործարքը։
«Պորտֆել» բաժնից ընտրում եք պարտատոմսը, որը ցանկանում եք վաճառել և հաստատում վաճառքի գործարքը։
Գաղտնաբառը վերականգնելու համար անհրաժեշտ է «Մուտք» բաժնից ընտրել «Վերականգնել գաղտնաբառը» ։
Հավելվածի «Ավելին» բաժնից մուտք գործելով «Անձնական էջ»՝ կարող եք խմբագրել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և գաղտնաբառը։
Հավելվածում գրանցվելիս Ձեր անձնական տվյալները խիստ գաղտնի են և պաշտպանված։
Հավելված մուտք գործելիս վերևի աջ անկյունում կարող եք ընտրել համապատասխանաբար «ARM», «ENG» կամ «RUS» տարբերակներից որևէ մեկը, կամ փոխել այն հավելվածի «Ավելին» բաժնում՝ մուտք գործելով «Կարգավորումներ»։
Պարտատոմսը պետության կամ որևէ ընկերության կողմից թողարկված արժեթուղթ է, որը հնարավորություն է տալիս պարտատոմսի սեփականատիրոջը սահմանված ժամկետում պարտատոմս թողարկող անձից կամ պետությունից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը և որոշակի եկամուտ։
Պարտատոմսերը հնարավորություն են տալիս սեփականատիրոջը խնայել և ստանալ եկամուտ՝
• տոկոսի տարեկան/կիսամյակային/եռամսյակային/ամսական մարման հնարավորությամբ,
• առանց եկամտային հարկի գանձման,
• պարտատոմսի վաճառքի հնարավորությամբ,
• իրացվելիության բարձր մակարդակով։
Պարտատոմսերը հնարավոր է իրացնել SUPERRA հավելվածի միջոցով ցանկացած պահի։
Պարտատոմսի անվանական արժեքը այն դրամական միավորն է՝ նշված պարտատոմսի վրա, որը վճարվել և ենթակա է վերադարձի պարտատոմսով սահմանված ժամկետի լրանալուն պես։
Առքի եկամտաբերությունը գումար է, որը ներդրողը կստանա, եթե գնի պարտատոմսը տվյալ պահի շուկայական գնով և պահի այն մինչև մարման ժամկետի լրանալը (կամ որոշակի ժամանակահատված):
Վաճառքի եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանա ներդրողը, եթե վաճառի պարտատոմսը շուկայական գնով, այլ ոչ թե պահի այն մինչև մարման ժամկետի լրանալը։
Արժեթղթերի իրացվելիությունը դրանց ունակությունն է կարճ ժամանակամիջոցում և առանց էական կորուստների վերածվելու դրամական միջոցի։
SUPERRA հավելվածում հաշիվ բացելուց և հաշիվը համալրելուց հետո օգտատերերը կարող են ձեռք բերել պարտատոմսեր առկա ծավալի չափով։
Գործարքը ամփոփվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Ձեռք բերված պարտատոմսերը և դրանց մասին տեղեկատվությունը հասանելի են հավելվածի «Պորտֆել» բաժնում։
Այո՛, SUPERRA-ն ապահովում է հավելվածի միջոցով ձեռք բերված պարտատոմսերի իրացվելիությունը (հետ վաճառքը) ցանկացած պահի։
Այո՛, SUPERRA-ն հնարավորություն է տալիս ձեռք բերել պարտատոմսեր ցանկացած վայրից, ցանկացած պահի առանց բանկ կամ ներդրումային ընկերություն այցելելու։
Ոչ, Կոնվերս բանկը համագործակցում է ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորված և վերահսկվող ընկերության՝ Ֆիդո Ինվեսթ ՓԲԸ-ի հետ, որն էլ թողարկել է SUPERRA խնայողությունների կառավարման հավելվածը։
Թարմացման ամսաթիվ՝ 04/10/2024 12:22:00




